National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.03.2015
Արտակ Զաքարյանի ելույթը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում
1 / 1

Արտակ Զաքարյանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջարկված բանաձեւի նախագծի քննարկման ժամանակ:

«Հարգելի գործընկերներ,
Հայ ժողովուրդը միշտ բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի քննարկման յուրաքանչյուր հնարավորություն:

Այսպիսի բանաձեւի առաջադրման գլխավոր նպատակը եվրոպական արժեքային համակարգի, մարդու իրավունքների եւ մարդկության դեմ գործած հանցանքների դատապարտումն ու կանխարգելումն է:

Մենք բոլորս լավ ենք գիտակցում, որ ոչ մի ցեղասպանական հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում է միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացնող ոճրագործը ընդունում է կատարված հանցագործությունը` հետագա ոճիրների առկախման համար:

Ժամանակակից Թուրքիան` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, պարտավոր է վերջ դնել նախորդ դարի առաջին ցեղասպանությանը` հետ կանգնելով ժխտման միջոցով սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերից:

2015 թվականը Հայոց ցեղասպանության հիշատակման սահմանագիծը չէ: Այն նոր սկիզբ է պայքարի, որը ծավալվում է աշխարհում հին ցեղասպանությունների ճանաչման, նոր ցեղասպանությունների կանխարգելման համար:

Հայոց ցեղասպանությունը, հրեաների ողջակիզումը, հույների, ասորիների, Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդների, Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի ցեղասպանությունները, ինչպես նաեւ մյուս ցեղասպանական ակտերը արժանի են քաղաքակիրթ մարդկության դատապարտմանը:

Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Հիտլերն իր դաժան մտադրությունը իրականացնելուց առաջ ասել էր. «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»:

Հենց 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստերի հիման վրա էր, որ մեծ հումանիստ ու գիտնական Ռաֆայել Լեմկինը առաջ քաշեց ցեղասպանություն եզրույթը:

Սիրելի գործընկերներ,

Առաջադրված բանաձեւի ընդունումը կլինի մեր բոլորի ներդրումը ցեղասպանական հանցագործությունների ճանաչման գործում, կարտացոլի աշխարհի հիշողությունը մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների նահատակների, կորսված ժառանգության եւ այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ուստի, վերոնշյալի հաստատման համար առաջարկում եմ այս բանաձեւի միջոցով ազդարարել տեսակետ՝ հանուն արդարության վերականգման, համալրվել ժխտողականության քաղաքականությանը դիմակայելու նոր միջոցներով, կարեկից ու միասնական լինել ցեղասպանություն վերապրած ժողովուրդների պայքարին, քանի որ պատմությունը բազմիցս է ապացուցել, որ միասնության մեջ է ամփոփված հաղթանակի գրավականն  ու երաշխիքն արդարության վերականգնման»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am